.jpg)
24/12/2019 14:02
Նավթի գներն աճում են
Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի հունվարի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինն աճել է 0.05 տոկոսով՝ մինչև 60.55 դոլար մեկ բարելի դիմաց:
Brent ապրանքանիշի փետրվարի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,14 տոկոսով՝ մինչև 66.48 դոլար՝ մեկ բարելի դիմաց: