Պետք է ֆուտբոլն ու, ընդհանրապես, սպորտն ապաքաղաքականացնելու խնդիր դնել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
24/12/2019 14:57

Պետք է ֆուտբոլն ու, ընդհանրապես, սպորտն ապաքաղաքականացնելու խնդիր դնել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել էր ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանին։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե պետք է ֆուտբոլն ու, ընդհանրապես, սպորտն ապաքաղաքականացնելու խնդիր դնել։

«Դա, ես կարծում եմ, որ մեր հաջորդ մեծ խնդիրներից մեկն է, որովհետև շատ դեպքերում փորձ է արվում սպորտը ծառայեցնել ինչ-որ խմբերի, ուժերի, անհատների, կոնկրետ քաղաքական ամբիցիաների ու տարբեր ամբիցիաների։ Չի կարելի թույլ տալ, որ պետության  ու երկրի առաջ մեծ ծառայություն ունեցող մարզիկները դառնան ֆոն ինչ-որ խմբերի կամ անհատների ինքնագովազդի կամ քաղաքական ինչ-որ պրոցեսների համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, թե ՀՖՖ նոր նախագահի ուսերին շատ կարևոր առաքելություն է դրված և ֆուտբոլի զարգացումը ՀՀ կառավարության համար ռազմավարական նշանակություն ունի։

Մանրամասն՝ տեսանյութում։

Պետք է ֆուտբոլն ու, ընդհանրապես, սպորտն ապաքաղաքականացնելու խնդիր դնել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)