25/12/2019 09:59
«Հրապարակ». Կառավարության որոշ անդամներ և պատգամավորներ սահմանին փիառվելու ծրագրեր ունեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին քաղաքական դաշտը պատրաստվում է նախատոնական միջոցառումների։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին հարցրինք՝ ի՞նչ ֆորմատով, ե՞րբ և որտե՞ղ են անելու տարեվերջյան «քեֆը»։ Պատասխանեց, որ, այսպես կոչված, «կորպորատիվ» չեն անելու։ «Խմբակցությունով ու անձնակազմով պետք է նշենք Նոր տարին, դեռ պարզ չէ՝ ինչպես և որտեղ», - ասաց նա՝ հավելելով, որ պլանավորում են Ամանորը դիմավորել սահմանին։
Սահմանին այդ օրը փիառվելու ծրագրեր ունեն նաև կառավարության որոշ անդամներ և այլ պատգամավորներ»: