Տարին ամփոփում ենք լավ տրամադրությամբ. Նիկոլ Փաշինյան
26/12/2019 11:37

Տարին ամփոփում ենք լավ տրամադրությամբ. Նիկոլ Փաշինյան

Տարին ամփոփում ենք լավ տրամադրությամբ, կառավարության այս տարվա վերջին նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նոյեմբեր ամիսը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է 2019 թվականի համար, մասնավորապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,1 տոկոս է», - ասաց նա:

Վարչապետը նշեց՝ կարևոր է, որ ապրանքների արտահանման աճ կա՝ 25,7 տոկոս, առևտրի շրջանառությունը աճել է 11,9 տոկոսով,  ծառայությունները՝ 11,6 տոկոս, շինարարաւթյունը՝ 4,7 տոկոսով, արդյունաբերության աճը 9,3 տոկոս է, արտահանման աճն՝ 9 տոկոս:

«Սրանք բավականին լավ ցուցանիշներ են և արձանագրում են, որ այն գաղափարախոսությունը, որ դրել ենք տնտեսական զարգացման հիմքում, ռեալ աշխատում է», - ասաց նա:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ 11 ամիսների ընթացքում ունենք կոնյակի արտահանման աճ մոտ 27 տոկոսով և գինիների արտահանումը 50 տոկոսով է աճել՝ ընդհանուր արժեքով 24 միլիոն դոլար և մրգային գինիները՝ 75 տոկոսով են աճել:

«Կարծում ենք, որ տարին կամփոփենք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճով և արտահանումը կլինի 10 տոկոս: Այդ ցուցանիշները իրատեսական են և 11 ամիսների ցուցանիշները ցույց են տալիս, որ 2020 թվական ենք մոտենելու շատ լավ տնտեսական հիմքով», - ասաց նա:

Վարչապետը մրգային գինիների արտահանման ցուցանիշներին ուշադրություն հրավիրեց և նշեց, որ ամենաշատ աճն են ցույց տվել:

«Կարծում եմ, որ Հայաստանում նոր բրենդի, նոր խմիչքի ձևավորման պրոցես է տեղի ունենում», - ասաց նա:

Վարչապետը նշեց, որ տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը հետաքրքիր վարքագիծ է դրսևորում և դինամիկան կարևոր է, ինչպես նաև կարևորեց, որ պետական բյուջեի հարկային հավաքագրումների առումով էական ցուցանիշներ կան:

Տարին ամփոփում ենք լավ տրամադրությամբ. Նիկոլ Փաշինյան