26/12/2019 14:54
Որոշակի վերաբաշխում կատարելով՝ կարողացանք ավելի շատ միջոցներ տրամադրել սպառազինության, ռազմական տեխնիկայի գնմանը. Արտակ Դավթյան
Ռազմական բյուջեն ավելանում է, մի քիչ շատ, թե մի քիչ՝ քիչ, դա ուրիշ հարց է, տարեկան ամփոփիչ ասուլիսին լրագրողներին ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Ընդհանուր առմամբ աճ կա», - ասաց Դավթյանը՝ նշելով, որ եթե երկրի ամբողջ բյուջեն էլ տան Զինված ուժերին, դարձյալ չի բավարարի:
«Ավելացմանը զուգընթաց մենք իրականացրեցինք միջոցների որոշակի վերաբաշխում, ինչի արդյունքում կարողացանք ավելի շատ միջոցներ տրամադրել սպառազինության, ռազմական տեխնիկայի գնմանը: Մենք երկարաժամկետ պայմանագրեր կնքեցինք որոշակի տեխնիկական միջոցների գնելու համար, դրանք եղան վարկերով», -ասաց Արտակ Դավթյանը: