27/12/2019 11:23
ՍԴ շուրջ ստեղծված արհեստական թնջուկը ունի մի նպատակ՝ իշխանության պարտքերը կոնվենցիաների տեսքով մարել. Մալյան (Տեսանյութ)
Իշխանությունները փորձում են ազատվել ՍԴ կազմից, քանի որ ՍԴ-ն այս կազմով մի շարք կոնվենցիաներ չէր վավերացնելու, ՍԴ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանը:
«ՍԴ շուրջ ստեղծված արհեստական թնջուկն ունի մի նպատակ՝ իշխանության պարտքերը կոնվենցիաների տեսքով, մասնավորապես, Ստամբուլյան կոնվենցիայի տեսքով մարելու խնդիր կա, որը ՍԴ-ն այս կազմով հաստատ չէր անելու: Այս խնդիրը հիմա այս կերպ փորձում են լուծել», - ասաց նա:
Մալյանը նաև նկատեց, որ Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակը վաղուց անցել է զավեշտալի որակվելու սահմանները:
«Զավեշտի գիծը վաղուց անցել են: Մեկ տարուց ավելի է՝ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի են ունենում ամենամիստիկ, ամենատարօրինակ իրադարձությունները», - ասաց Մալյանը: