Հրայր Թովմասյանը ցուցմունք չի տվել
27/12/2019 12:47

Հրայր Թովմասյանը ցուցմունք չի տվել

Ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք տալուց, ՀՔԾ քննիչի հարցաքննությունից հետո լրագրողներին ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։

«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին 6-7 ամիսներին Սահմանադրական դատարանն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո։ Այդ ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, ոչ միայն այսօրվա մասին զգուշացումներ էին, այլ կոնկրետ բռնության կոչեր էին և դրանց դրսևորումներ էին։ Բայց այս ժամանակահատվածում Սահմանադրական դատարանը, փառք ու պատիվ բոլոր դատավորներին, աշխատել է առանց որևէ խոչընդոտի և ընդունել է այնպիսի որոշումներ, որոնք բեկումնային են լինելու մեր իրավական համակարգի հետագայի համար», - ասաց Հրայր Թովմասյանը։

ՍԴ նախագահի խոսքով՝ շատերը վատ են ճանաչում ՍԴ դատավորներին:

«Նրանք ուժեղ, հայրենասեր մարդիկ են, նրանք նվիրյալներ են։ Եթե խաղաղ ժամանակներում դուք հերոսներ եք ման գալիս, ապա այդ հերոսներն այս շենքում նստած աշխատում են», - ասաց Հրայր Թովմասյանը։

Հրայր Թովմասյանն ասաց նաև, թե շարունակելու է գործունեությունը։ Նա նշեց, որ ստորագրություն է տվել չբացակայելու մասին։

Հրայր Թովմասյանը ցուցմունք չի տվել