03/01/2020 14:07
Գեներալ Սուլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է. մենք ինչ-որ առումով «դռբի տակ» կընկնենք. Սուրեն Սարգսյան
Գեներալ Սուլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է, Facebook-ում գրել է միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է:
1. Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ բնականաբար չեն լինի:
2. Իրանը պատասխան հարված կհասցնի:
3. Երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների բախումներ կլինեն:
4. Իսրայելը կներգրավվի:
5. Սաուդյան Արաբիան կաջակցի ամերիկացիներին:
6. Իրանի հրթիռների համար տարածաշրջանում ամերիկյան բոլոր ռազմաբազաները հասանելիության գոտում են:
7. Հասանելի են նաև տարածաշրջանի նավթային հիմնական հորերը:
8. Շահերի բախման հավանական կետերը կլինեն Լիբանանը, Իրաքը, Սիրիան և այլն:
9. Մենք ինչ- որ առումով «դռբի տակ» կընկնենք, բայց դեռ չգիտեմ ինչ ձևի «դռբ» կլինի»,-գրել է քաղաքագետը:
Հիշեցնենք, որ Բաղդադում սպանվել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» գեներալ Քասեմ Սուլեյմանին:
Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում: