Եկել է այն փուլը, որ պարտադրանքի լեզվով պետք է խոսենք. Նիկոլ Փաշինյան
09/01/2020 11:36

Եկել է այն փուլը, որ պարտադրանքի լեզվով պետք է խոսենք. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019 թվականը հաջողված տարի էր, 2017-2018 թվականի ընթացում հաջողվել է լուծել կարճաժամկետ խնդիրներ և հիմա ռազմավարական խնդիրների լուծմամբ ավելի շատ զբաղվելու ժամանակն է:

«2020 թվականը բավական լավ ենք սկսել և նորացված հայեցակարգը, որը առաջարկեցինք ՀՀ քաղաքացիներին, արդարացրեց իրեն և ամանորի օրերին և մինչև հիմա զբոսաշրջիկները տեսանելի էին Երևանոմ և, ընդհանրապես, Հայաստանում: Պետք է արձանագրել, որ դրանում ոչ ամենևին երկրորդական նշանակություն ունեցավ ամանորյա տոնակատարությունների հետ կապված միջոցառումները», - ասաց նա:

Վարչապետը նշեց, որ ցայտնոտային շրջանը ավարտվել է և մյուս տարվա ամանորյա միջոցառումներին հիմիկվանից պետք է սկսել պատրատվել, նախատեսում են այս տարի «Յարխուշտայի փառառտոն» անցկացնել:

Վարչապետը կարևորեց, որ նվազագույնի հասցվեն մեկ անձից գնումների պրակտիկան և այս կարգի ներդրումները տնտեսապես արդարացնելու են իրենց:

Նրա խոսքով՝ 2020 թվականը զբոսաշրջային ավելի լավ տարի է լինելու:

«Այս ոլորտում շատ անելիքներ ունենք սպասարկման որակի առումով, ընդհուպ սկսած տաքսու վարորդներից և ավարտած մնացած օղակներից», - ասաց նա:

Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը, ինչպես ասաց Նիկոլ Փաշինյանը, շարունակում է մնալ զուգարանների հարցը:

Նա հետաքրքրվեց, թե արդյոք զուգարանների սանիտարական և քաղաքաշինական նորմեր կան:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը ներկայացրեց, որ կան ստանդարտներ հիգենիկ պահանջների վերաբերյալ, առաջիկայում կլինեն հաստատված նորմեր և կանդրադառնան օրենսդրական կարգավորմներին, որտեղ կնախատեսվեն տուգանքների չափերի մեծացում, ընդհուպ, գործունեության դադարեցում կլինի:

«Մենք համբերատար աշխատել ենք, բայց եկել է այն փուլը, որ պարտադրանքի լեզվով պետք է խոսենք», - ասաց վարչապետը: