.jpg)
15/01/2020 16:19
«Ինտերը» Էրիկսենի համար առաջարկել է 10 միլիոն եվրո, «Տոտենհեմը» պահանջում է 20 միլիոն
«Ինտերը» շարունակում է աշխատանքը «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի տրանսֆերի շուրջ:
Ֆուտբոլիստն արդեն համաձայնել է տեղափոխվել Միլանյան թիմ՝ հաստատելով բանակցություններն ակումբի հետ:
«Ինտերը» պաշտոնական առաջարկություն է արել լոնդոնցիներին 10 միլիոն եվրո գումարի չափով, բայց «Տոտենհեմը» պահանջում է 20 միլիոն: