15/01/2020 15:43
Ավտովարորդները դադարեցրեցին բողոքի ակցիան՝ վաղվանից պաշտոնյաների հետ հանդիպելու պայմանով
Տաքսու վարորդները քիչ առաջ դադարցրեցին կառավարության շենքի առջև բողոքի ակցիան՝ պայմանով, որ վաղվանից պետք է հանդիպումներ ունենան պատկան մարմինների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ինչպես բալային համակարգին, այպես էլ՝ տարիներով կուտակված տուգանքները չեղարկելուն առնչվող հարցեր։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, վարչապետի օգնական իրեն հորդորել է դադարեցնել բողոքի ակցիան, և արդեն վաղվանից երեք հոգով ներկայանալ պաշտոնյաների մոտ ընդունելություններին՝ մանրամասնորեն ներկայացնելու վարորդներին հուզող խնդիրները։
«Ո՞վ է մասնագետ, որ իջնի, մեզ հետ խոսի։ Հարձակվելու ենք վրան։ Ավելի լավ չի՞, որ մի քանի հոգով գնանք հանդիպման։ Վաղվանից կգնանք Տարածքային կառավարման նախարարություն, ոստիկանություն և ԱԺ», - ասաց նա։