2012 թվականից ի վեր առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Վուլվերհեմփթոնին»
16/01/2020 13:40

2012 թվականից ի վեր առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Վուլվերհեմփթոնին»

Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակում  «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Վուլվերհեմփթոնին» (1:0):

«ՄՅու»-ն  ընդհատել է առանց հաղթանակների 5 հանդիպումների  շարքը բոլոր մրցաշարերում: Վերջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցավեճում 2012-ի մարտին էր հաղթել «Վուլվերհեմփթոնին»:

Իր հերթին, «Վուլվերհեմփթոնը» 11 հանդիպումների ընթացքում չի կարողացել որևէ անգամ «Օլդ Թրաֆորդում» հաղթել «Յունայթեդին»: «Գայլերի» վերջին հաղթանակն այս մարզադաշտում եղել է 1980-ի փետրվարին:

2012 թվականից ի վեր առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է «Վուլվերհեմփթոնին»