ԵԱՏՄ երկրներից ֆուտբոլիստները 2020 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանի առաջնությունում չեն համարվի լեգեոներներ
16/01/2020 17:50

ԵԱՏՄ երկրներից ֆուտբոլիստները 2020 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանի առաջնությունում չեն համարվի լեգեոներներ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների խաղացողները 2020 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում չեն համարվի լեգեոներներ: Ռուսաստանի Սպորտի նախարարության համապատասխան հրամանը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում:

Ավելի վաղ Ռուսաստանի մրցաշարերում չեղարկվել էր բելառուս մարզիկների համար լեգեոներների կարգավիճակը:

Այժմ Ռուսաստանի առաջնության բարձրագույն դիվիզիոնում սահմանվում է «6 + 5» ձևաչափի սահմանափակումը, որում միևնույն ժամանակ կարող է մասնակցել ոչ ավելի, քան վեց արտասահմանցի ֆուտբոլիստ, իսկ հայտում ընդգրկված լեգեոներների քանակը սահմանափակ չէ: Հաջորդ մրցաշրջանից սկսած՝ ուժի մեջ կմտնի «8 + 17» ձևաչափի սահմանաչափը, ըստ որի` ոչ ավելի, քան ութ արտասահմանցի խաղացող  կարող է հայտարարագրվել մրցաշրջանի համար:

Բացի այդ, ԵԱՏՄ երկրներից խաղացողները չեն համարվի բասկետբոլի, վոլեյբոլի, ռեգբիի և դաշտային հոկեյի ազգային մրցումների լեգեոներներ:

ԵԱՏՄ անդամ երկրներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

ԵԱՏՄ երկրներից ֆուտբոլիստները 2020 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանի առաջնությունում չեն համարվի լեգեոներներ