Գեորգի Կուտոյանի մահվան վայրում կան 40-ից ավելի պարկուճներ ու գնդակներ. քրգործը հարուցվել է ինքնասպանության հոդվածով, բայց կարող է լինի սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով. Մելիքյան (Տեսանյութ)
17/01/2020 19:07

Գեորգի Կուտոյանի մահվան վայրում կան 40-ից ավելի պարկուճներ ու գնդակներ. քրգործը հարուցվել է ինքնասպանության հոդվածով, բայց կարող է լինի սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով. Մելիքյան (Տեսանյութ)

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանից հայտնաբերվել է «Գլոկ» տեսակի ատրճանակ։ Այն օրինական, պարգևատրման կարգով ստացած նրա զենքն է, լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։

«Կան բազմաթիվ պարկուճներ և գնդակներ, պատերին կան վնասվածքներ։ Դեպքի վայրում այս պահին էլ Գեորգի Կուտոյանի կնոջ և հոր հետ գործողություններ ենք կատարում։ Այլ որևէ անձ դեպքի վայրում չի եղել՝ բացի քննիչներից և օպերատիվ աշխատողներից։ Հարուցվել է  քրեական գործ՝ ՔՕ 110 հոդվածի առաջին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը - խմբ.)։ Բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու։ Կարող է լինի սպանություն, կարող է լինի սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով», - ասաց նա։

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Մելիքյանը հստակեցրեց, որ դեպքի վայրում հայտնաբերել են 3-4 տասնյակից ավելի պարկուճներ ու գնդակներ։ 

Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։

Գեորգի Կուտոյանի մահվան վայրում կան 40-ից ավելի պարկուճներ ու գնդակներ. քրգործը հարուցվել է ինքնասպանության հոդվածով, բայց կարող է լինի սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով. Մելիքյան (Տեսանյութ)