Գագիկ Հարությունյանը բացառիկ կարևոր է համարում Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքների համակողմանի բացահայտումը
18/01/2020 12:42

Գագիկ Հարությունյանը բացառիկ կարևոր է համարում Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքների համակողմանի բացահայտումը

Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, «Սահմանադրական մշակույթ» միջազգայի վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը խորապես վշտացած է Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ, հայտնում են Գագիկ Հարությունյանի գրասենյակից։

Նշվում է, որ Գագիկ Հարությունյանը բացառիկ կարևոր է համարում դեպքի հանգամանքների համակողմանի բացահայտումը, իր ցավակցությունն է հայտնում Կուտոյանի ընտանիքին ու հարազատներին։

Հիշեցնենք՝ երեկ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։

Կուտոյանը 38 տարեկան էր, ծնվել է ‎1981թ.-ին։

ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը նա զբաղեցնում էր 2016 թ. փետրվարի 12-ից մինչև 2018 թ. մայիսի 10-ը։ 

Գագիկ Հարությունյանը բացառիկ կարևոր է համարում Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքների համակողմանի բացահայտումը