Պուտինը փոխել է ՌԴ գլխավոր դատախազին
20/01/2020 15:15

Պուտինը փոխել է ՌԴ գլխավոր դատախազին

Յուրի Չայկան լքում է Ռուսաստանի գլխավոր դատախազի պաշտոնը՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Ազատված պաշտոնի համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Իգոր Կրասնովի թեկնածությունը, որն այժմ զբաղեցնում է Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Նման տեղեկություններ է տրամադրել Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինը փոխել է ՌԴ գլխավոր դատախազին