20/01/2020 20:10
Գազի գնի բարձրացումից շատ մեծ ողբերգություն սարքել չի կարելի. Բաբկեն Թունյան
Այս պահին դեռ խոսվում է այն մասին, որ «Գազպրոմ Արմենիա»-ում քննարկվում է դրա հնարավորությունը, այսինքն՝ պետք է «Գազպրոմ Արմենիա»-ում որոշում կայացնի, որ դիմելու են ՀԾԿՀ,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով գազի գնի հնարավոր թանկացմանը:
Նա ասել է, թե գազի գնի բարձրացումներից շատ մեծ ողբերգություն սարքել չի կարելի. կարևոր է՝ գործընթացը լինի հիմնավորված: