.jpg)
21/01/2020 20:02
«Բավարիան» կարող է վարձակալել Օդրիոսոլային «Ռեալից» կամ Սեմեդային՝ «Բարսելոնայից»
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բավարիան» մտադիր է ուժեղացնել պաշտպանական աջ դիրքը:
Ըստ «Bild»-ի՝ մյունխենյան թիմը շահագրգռված է վարձակալելու «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլային, որն այս մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է ընդամենը 4 հանդիպում:
«Բավարիան» քննարկում է նաև «Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդայի թեկնածությունը: