«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կշարունակի մնալ կալանքի տակ
21/01/2020 16:09

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կշարունակի մնալ կալանքի տակ

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

«Վերաքննիչ բողոքը մերժվել է, հիմնավորումներն այս փուլում չեն հրապարակվում», - լրագրողների հետ զրույցում ասաց Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբանը նշեց՝ կանխատեսում էին նման ակտ։

«Բնականաբար, բողոք ենք ներկայացնելու», - ասաց Խուդոյանը։