.jpg)
22/01/2020 19:46
«Բավարիան» վարձակալել է «Ռեալի» պաշտպան Օդրիոսոլային
«Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլան կշարունակի կարիերան «Բավարիայում»:
Գերմանական ակումբը վարձակալել է 24-ամյա խաղացողին մինչև մրցաշրջանի ավարտը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ մյունխենցիները իրավունք չեն ունենա գնել իսպանացուն:
Օդրիոսոլան հաջողությամբ անցել է բուժզննումը «Բավարիայում» և այսօր կսկսի մարզվել: