22/01/2020 10:08
Հրայր Թովմասյանի հասցեին սպառնալից մեկնաբանություն արած ոստիկանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության
Հրայր Թովմասյանի հասցեին սպառնալից մեկնաբանություն արած ոստիկանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Պետրոսյանը տեղադրել էր Վազգեն Սիմոնյան անվամբ Ոստիկանության ծառայողի մեկնաբանությունը իրավիճակին, երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չէր կարողացել զսպել հուզմունքը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրում։
Վերջինս անպարկեշտ արտահայտություններ էր թույլ տվել ՍԴ նախագահի հասցեին՝ նշելով, թե «հաջորդը քեզ են խփելու»։
«Գրառման մեջ նշված սպառնալիք պարունակող հանգամանքին քրեակաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերի պատճեններն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն», - նշեց Էդգար Ջանոյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն էր նշանակվել։