.jpg)
22/01/2020 13:05
ՊԵԿ-ը պարգևատրումների համար ավելի քան 5,5 միլիարդ դրամ է հատկացրել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ներկայացրել է, թե որքան գումար են հատկացրել 2019 թվականի պարգևատրումների համար։
«2019 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին հատկացված պարգևատրման ընդհանուր չափը կազմել է 5 միլիարդ 598 միլիոն 36 հազար դրամ», - ասված է ՊԵԿ-ի պատասխանում։