Անհայտ անձը Սիեթլում հրաձգություն է իրականացրել
23/01/2020 13:22

Անհայտ անձը Սիեթլում հրաձգություն է իրականացրել

Սիեթլի կենտրոնական շրջանում անհայտ անձը չորեքշաբթի  հրաձգություն է իրականացրել, մեկ մարդ սպանվել է, հինգը՝ վնասվածքներ ստացել։ Այս մասին հայտնում է քաղաքի ոստիկանական վարչության Twitter-ի էջը:

Ըստ իրավապահ մարմինների՝ կասկածյալին հաջողվել է փախչել դեպքի վայրից։ Նրան որոնում են ոստիկանության աշխատակիցները։

NBC հեռուստաալիքի տեղեկությունով՝ կրակոցները կատարվել են զբոսաշրջիկների շրջանում հանրահայտ վայրում: Նախնական տեղեկություններով՝ կասկածյալը հանցակիցներ չի ունեցել: 9-ից մինչև  55 տարեկան 5 տուժածներին հոսպիտալացրել են: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է: