Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել
24/01/2020 11:49

Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամանով Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Մեկ այլ հրամանով՝ նա նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ։

Ըստ Shamshyan.com-ի, Գասպարյանը ոստիկանության հնաբնակներից է և իր գործի գիտակ, իսկ իրավապահ համակարգում նրան ավելի շատ ճանաչում են «Կոմիսար Կատանի» անվամբ։

Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել