27/01/2020 14:32
«Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը վայր կդնի մանդատը
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը վայր կդնի մանդատը, ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց համանուն խմբակցության ներկայացուցիչը:
«Մենք ևս մեկ անգամ վերահաստատեցինք, որ մեր որդեգրած սկզբունքներին դեմ է, հորդերել ենք Հենրիկ Հարթենյանին հրաժարվի մանդատից», - ասաց ավագանին՝ ավելացնելով, որ Հարթենյանը հանդես կգա հայտարարությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հենրիկ Հարթենյանը Facebook-ի «stories» բաժնում տեղադրել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ֆեյսբուքյան էջը՝ գրելով «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։