27/01/2020 12:36
Ամաչում եմ, որ իմ երկրի վարչապետն ամեն ինչին վերաբերում է սքեթչերի մակարդակով. Աղեկյան
Նայում էի այդ անձի մամուլի ասուլիսը և ամաչում եմ, որ իմ երկրի ղեկավարը, քիչ է որ դասալիք է, սրանից-նրանից զրպարտչական նյութեր գրելու համար փող վերցրած նախկին լրագրող, այս պահին էլ անդաստիարակ մի հարսի դեր է կատարում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։
«Ընդդիմադիր դաշտին կոչ եմ անում օր առաջ համախմբվելու՝ այս անդաստիարակ հարսից ազատվելու համար, որովհետև յուրաքանչյուր հայեցի ընտանիք պետք է աճի, բազմանա։ Իսկ զարգանալու հիմքը հենց հարսն է, որին բերում են ընտանիք։ Այս դեպքում հարսը ձախողված է», - ասաց բանախոսը։
Սոնա Աղեկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, իր խոսքում մեջբերումներ կատարելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախկին հումորներից, ցույց է տալիս, որ ամեն ինչին վերաբերում է սքեթչերի մակարդակով։
«Նա չի կարողանում հասկանալ, որ այս պահին երկիր է ղեկավարում, ոչ թե շոուի նկարահանման է մասնակցում, չի կարողանում ընկալել, որ ինքը փողով գրող լրագրող չէ, այլ պատասխանատվություն է կրում մեր երկրի անվտանգության համար» ,- նշեց ավագանու նախկին անդամը։