28/01/2020 21:42
Սա բառի բուն իմաստով մեկ մարդու կողմից բեմադրվող գժի կինո ա․ Միհրան Հակոբյանը՝ ընդդիմադիրներին բերման ենթարկելու մասին
Նարեկ Սամսոնյանին նույն ոճով՝ ասֆալտին տալով բերման են ենթարկել, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը։
«Շքամուտքի մոտ Նարեկին նույն ոճով, նույն դիմակավորված համազգեստավոր մարդիկ, ասֆալտին տալով, բերման են ենթարկել։ Սա նույնիսկ ծիծաղելի չէ, սա գժի կինո է», - ասաց նա։
Հակոբյանն ընդգծեց, որ ամբողջ օրը Սամսոնյանը ոստիկանության դիմաց է անցկացրել և տրամաբանական չէր, նրան տուն մտնելու պահին բերման ենթարկել ու ասել, թե պետք է պարզել արդյոք զինված է եղել, թե չէ։
«Սա բառի բուն իմաստով մեկ մարդու կողմից բեմադրվող գժի կինո ա», - ասաց նա՝ հավելելով, որ այս քայլերին Փաշինյանը գնում է կարևոր թեմաներից հասարակության ուշադրությունը շեղելու համար։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։
Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ դիմակավորված անձինք շենքի բակից բերման են ենթարկել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ բերման էին ենթարկվել ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանն ու միաբանության երեք անդամները։