28/01/2020 15:13
Սա քաղաքական հետապնդում է. Նարեկ Սամսոնյանը՝ Նարեկ Մալյանին բերման ենթարկելու մասին
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին բերման ենթարկելը քաղաքական հետապնդում է համարում.
«Սա քաղաքական հետապնդում է, պատճառը՝ մեղմ ասած ծիծաղելի է», - լրագրողների հետ զրույցում ասաց Սամսոնյանը:
Հիշեցնենք, որ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով:
Սամսոնյանն ասաց, եթե անգամ Մալյանը զենք ունի, ապա անկասկած այդ զենքն անօրինական չի կարող լինել:
Հիշեցնենք՝ այսօր ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել դիմակավոր անձանց կողմից: Այս պահին վերջիսն գտնվում է ոստիկանության 6-րդ վարչությունում: