Ինչպես են բերման ենթարկում Արթուր Դանիելյանին և մյուս ընդդիմադիրներին (Տեսանյութեր)
28/01/2020 17:06

Ինչպես են բերման ենթարկում Արթուր Դանիելյանին և մյուս ընդդիմադիրներին (Տեսանյութեր)



Այսօր բերման են ենթարկվել ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության հիմնադիրներից Արթուր Դանիելյանը, միաբանության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը։

Նարեկ Մալյանը բերման էր ենթարկվել դիմակավորված անձանց կողմից։ Ըստ ոստիկանության՝ վերջինս ու Կոնստանտին Տեր-Նակալյանը բերման էին ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։

Մյուսներին բերման ենթարկելու հիմքի վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չկա։

Նշենք, որ Նարեկ Մալյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանը քիչ առաջ դուրս եկան ոստիկանության 6-րդ վարչության շենքից։ 

Ինչպես են բերման ենթարկում Արթուր Դանիելյանին և մյուս ընդդիմադիրներին (Տեսանյութեր)