Բերման է ենթարկվել Արթուր Դանիելյանը
28/01/2020 15:27

Բերման է ենթարկվել Արթուր Դանիելյանը

«Ադեկվադ» միաբանության հիմնադիրներից Արթուր Դանիելյանը ևս բերման է ենթարկվել, այս մասին ոստիկանության 6-րդ վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։ 

«Նա Արցախից գալիս էր Երևան», - ասաց Նարեկ Սամսոնյանը։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանում բերման էին ենթարկվել ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն ու «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը։