Որևէ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող. Արման Սարգսյանը՝ ընդդիմադիրներին բերման ենթարկելու մասին
30/01/2020 16:02

Որևէ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող. Արման Սարգսյանը՝ ընդդիմադիրներին բերման ենթարկելու մասին

Ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում իրականացրել է իր գործառույթները, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն՝ անդրադառնալով օրեր առաջ 5 ընդդիմադիր գործիչներին բերման ենթարկելուն։ 

«Ոստիկանությունը լիազորություն ունի ստացված տեղեկությունները ստուգելու համար բերման ենթարկել մարդկանց, տեղեկությունները ստուգվում են և սահմանված ժամկետում բաց են թողնվում», - ասաց Սարգսյանը:

Նա ընդգծեց՝ Հայաստանում քաղաքական հետապնդում ոչ մեկի հանդեպ չի իրականացվում:

«Որևէ քաղաքական հետապդնման մասին խոսք լինել չի կարող թե՛ ձեր նշած անձանց, թե՛ մնացածի առումով», - նշեց Սարգսյանը:

Որևէ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող. Արման Սարգսյանը՝ ընդդիմադիրներին բերման ենթարկելու մասին