Ճապոնիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17-ի
31/01/2020 16:35

Ճապոնիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17-ի

Ճապոնիայում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակման ևս երեք դեպք, այդպիսով՝ դեպքերի թիվը հասել է 17-ի, հայտնում է «Kyodo» գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Վիրուսի առկայությունը հաստատել են Ճապոնիայի Տիբա պրեֆեկտուրայի բնակչուհու մոտ, որը որպես զբոսավար աշխատել էր Չինաստանից ժամանած զբոսաշրջիկների հետ, ինչպես նաև երկու ճապոնացիների, որոնք վերադարձել էին Չինաստանից չարտերային թռիչքով նախօրեին:

Ճապոնիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17-ի