Հնդկաստանում գնդակահարել են 20 երեխա պատանդ վերցրած տղամարդուն
31/01/2020 14:16

Հնդկաստանում գնդակահարել են 20 երեխա պատանդ վերցրած տղամարդուն

Հնդկական Ուտար Փրադեշ նահանգում ոստիկանները գնդակահարել են իր տանը 20 երեխա պատանդ վերցրած տղամարդուն, հայտնում է India Today պարբերականը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ֆարուհաբադի բնակիչ Սուրեշ Բաթամը, որը նախկինում մեղադրվել էր սպանության համար, երեխաների է հրավիրել իր դստեր ծննդյան օրվա առիթով և նրանց պատանդ վերցրել։ Գերության մեջ է հայտնվել 23 երեխա՝ 6 ամսականից մինչև 15 տարեկան, նաև մի քանի կին։

Համագյուղացիներից մեկը փորձել է բանակցել հանցագործի հետ, բայց նա կրակ է բացել և վիրավորել նրան ոտքից։ Երբ Բաթամի տունը շրջապատել են ոստիկանները, նա սկսել է կրակել նրանց ուղղությամբ եւ ձեռքի նռնակ է նետել։

Չարագործը վերացվել է հատուկ գործողության ընթացքում, վիրավորվել է երեք իրավապահ։

Երեխաները, նախնական տվյալով, չեն տուժել։

Ըստ պարբերականի՝ Բաթամը, որը ցմահ բանտարկվել էր մարդասպանության համար, ազատ էր արձակվել գրավի դիմաց:

Հնդկաստանում գնդակահարել են 20 երեխա պատանդ վերցրած տղամարդուն