Գեղամ Գևորգյանն իր թեկնածությունը չի առաջադրի ԵՊՀ ռեկտորի սպասվող ընտրություններում
31/01/2020 18:48

Գեղամ Գևորգյանն իր թեկնածությունը չի առաջադրի ԵՊՀ ռեկտորի սպասվող ընտրություններում

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն իր թեկնածությունը չի առաջադրի ռեկտորի սպասվող ընտրություններում: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում։

Երբ լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է այդպես որոշել, Գևորգյանը պատասխանեց.

«Ես իրավունք ունե՞մ թեկնածությունս չդնելու, ես իրացնում եմ իմ իրավունքը։ Որոշումը վաղուց էր վերջնական։ Այսպես էր ծրագրավորված՝ նաև իմ կողմից։

Գեղամ Գևորգյանը միաժամանակ նշեց, որ շուտով ամեն ինչ հայտնի կլինի, նորընտիր ռեկտորը հաստատ ավելի երիտասարդ է լինելու, քանի որ իր տարիքն արդեն եզրային էր։

Գեղամ Գևորգյանն իր թեկնածությունը չի առաջադրի ԵՊՀ ռեկտորի սպասվող ընտրություններում