Հինգ երկիր միացել է Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցներին
31/01/2020 18:10

Հինգ երկիր միացել է Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Առնվազն հինգ երկիր է միացել Թուրքիայի դեմ պատժամիջոցների մեխանիզմին՝ Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտում ապօրինի երկրաբանական հետախուզական աշխատանքներ կատարելու համար: Այս մասին ասված է ԵՄ խորհրդի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ:

«Թեկնածու երկրները` (ԵՄ-ին անդամակցելու համար) Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան և Ալբանիան,  նաև Իսլանդիան, որը Եվրոպական տնտեսական տարածքի անդամ է, միացել են այդ որոշմանը», - ասվում է հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ այժմ նշված երկրները ստիպված կլինեն համակարգել իրենց քաղաքականությունն այս որոշման հետ:

Մեխանիզմը, որը Եվրամիության կողմից հաստատվել էր անցած տարվա նոյեմբերին, թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել այն անձանց և ընկերությունների համար, որոնք պատասխանատու են ածխածնի պաշարների հետախուզման հետ կապված հորատման գործողությունների համար, որոնք Կիպրոսի կողմից թույլատրված չեն, իր տարածքային ջրերում, բացառիկ տնտեսական գոտում կամ մայրցամաքային շելֆերում:

Բացի այդ, այն անհատները և ընկերությունները, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Թուրքիային այս գործունեության համար, կարող են պատժամիջոցների ենթարկվել:

Հինգ երկիր միացել է Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցներին