Արդարադատության նախարարը ողջունել է ԵԽԽՎ համազեկուցողների արձագանքը վարչապետի և ՍԴ նախագահի միջև լարվածության մասին
31/01/2020 22:47

Արդարադատության նախարարը ողջունել է ԵԽԽՎ համազեկուցողների արձագանքը վարչապետի և ՍԴ նախագահի միջև լարվածության մասին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ողջունել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիթորինգի համազեկուցողների արձագանքը վարչապետի և ՍԴ նախագահի միջև լարվածությանը։

«Վստահեցնում եմ, որ շարունակելու ենք չտրվել սադրանքների ու իրավունքի գերակայության սկզբունքը ապահովելով լուծել ՍԴ ճգնաժամը», - Facebook-ի իր էջում գրել է նախարարը։

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները խորը անհանգստություն են հայտնել վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի միջև լարվածության կապակցությամբ։

«Մենք շատ անհանգստացած ենք Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահի միջև լարվածության բարձր մակարդակից։ Վերահսկողությունն ու փոխզսպումը անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարական համակարգում։ Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ լիազորությունները պետք է գործեն ըստ օրենքի գերակայության և հարգվեն գործով և բառերով, ներառյալ  անմեղության կանխավարկածի սկզբունքի նկատմամբ: Եթե նրանք չեն կարող համագործակցել այս սկզբունքների համաձայն, ապա դրանք քայքայում և վնասում են միմյանց: Հետևաբար, մենք անհանգստացած ենք այն երկարաժամկետ վնասով, որը կարող է բերել վստահության ցածր մակարդակ ունեցող դատական համակարգին այն լարվածությունը, որը հասել է աննախադեպ մակարդակի», - ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակված է ԵԽԽՎ պաշտոնական կայքում։

Արդարադատության նախարարը ողջունել է ԵԽԽՎ համազեկուցողների արձագանքը վարչապետի և ՍԴ նախագահի միջև լարվածության մասին