Մեծ Բրիտանիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման երկու դեպք
31/01/2020 18:18

Մեծ Բրիտանիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման երկու դեպք

Կորոնավիրուսով վարակի առաջին երկու դեպքերն են գրանցվել Մեծ Բրիտանիայում, ուրբաթ հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:

«Մենք հաստատում ենք Անգլիայում երկու հիվանդների մոտ կորոնավիրուսով վարակման դեպքը, նրանք նույն ընտանիքի անդամներ են: NHS-ի (բրիտանական առողջապահական համակարգը) մասնագետներն աշխատում են հիվանդների հետ», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Նախարարությունն ընդգծում է՝ NHS-ը լիովին պատրաստ է վիրուսի դեմ պայքարին:

Մեծ Բրիտանիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման երկու դեպք