Չինաստանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցվում է. Տիգրան Ավինյան
31/01/2020 17:20

Չինաստանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի վիզայի ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցվում է. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Չինաստանի քաղաքացիների համար մուտքի վիզայի ազատ ռեժիմը փետրվարի 1-ից ժամանակավորապես կասեցվում։ Նա  գրել է. 

«Հարգելի հայրենակիցներ,

Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1-ից մինչ մարտի 31֊ը ժամանակավորապես կասեցվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը»։