01/02/2020 12:52
Սևանում տղամարդու դի է հայտանբերվել անցյալ տարի աշնանը. ՔԿ-ն՝ Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի մահվան լուրի մասին
infoport.am կայքում հրապարակված «Հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի դին» լուրի առնչությամբ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանն Aysor.am-ին ասաց, թե նախնական հայտնում է, որ 7 օր առաջ Սևանում դի չի հայտնաբերվել, քրեական գործ չկա հարուցված:
«Սևանում տղամարդու դի է հայտանբերվել անցյալ տարի աշնանը, որի վերաբերյալ Կոմիտեն ավելի վաղ հայտարարությամբ հանդես եկել է»,- նշեց Ն. Հարությունյանը։