ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը չի նպաստում բարեփոխումների ընթացքին. վստահ եմ՝ այս հարցը շուտափույթ կլուծվի. Ռուբեն Ռուբինյան
04/02/2020 14:45

ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը չի նպաստում բարեփոխումների ընթացքին. վստահ եմ՝ այս հարցը շուտափույթ կլուծվի. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը համաձայն է ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարության հետ առ այն, որ ՍԴ և վարչապետի աշխատակազմի միջև կա մեծ լարվածություն:

«Միանշանակ կիսում եմ ԵԽԽՎ համազեկուցողների անհանգստությունն առ այն, որ Հայաստանում երկու ինստիտուտների՝ ՍԴ և վարչապետի աշխատակազմի միջև կա մեծ լարվածություն: Կարծում եմ՝ սա նորմալ չէ, և կարծում եմ, որ սա արդյունքն է նրա, որ ՍԴ նախագահը արել է բազմաթիվ քաղաքական հայտարարություններ, որոնք կրում են ընդդիմադիրի բնույթ: ՍԴ նախագահը, որը չպիտի զբաղվի քաղաքականությամբ, փաստացի անում է քաղաքական հայտարարություններ», - լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբինյանն՝ անդրադառնալով ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների հայտնած անհանգստությանը՝ վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի միջև լարվածության կապացությամբ:

Նա նշեց, ըստ էության, հայտարարությամբ ֆիքսվում է, որ ՀՀ-ում դատական համակարգի հանդեպ վստահությունը ցածր է:

Ռուբինյանն ընդգծեց՝ զեկույցում նաև ասվում է, որ այս լարվածությունը չպիտի խաթարի արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող կամ ծրագրված բարեփոխումները Հայաստանում:

«Այս լարվածությունը ոչ մի կերպ չի նպաստում բարեփոխումների ընթացքին: Ընդհանրապես ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը չի նպաստում բարեփոխումների ընթացքին, և կարծում եմ, որ այս հարցը պիտի լուծվի: Ես վստահ եմ՝ այս հարցը շուտափույթ կլուծվի», - ավելացրեց նա։ 

ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը չի նպաստում բարեփոխումների ընթացքին. վստահ եմ՝ այս հարցը շուտափույթ կլուծվի. Ռուբեն Ռուբինյան