ՖԻՖԱ-ն չի հերքում Ռուսաստանի հավաքականին ԱԱ-2022-ին մասնակցությունից զրկելու մասին լուրերը
05/02/2020 19:39

ՖԻՖԱ-ն չի հերքում Ռուսաստանի հավաքականին ԱԱ-2022-ին մասնակցությունից զրկելու մասին լուրերը

ՖԻՖԱ-ն արձագանքել է  այն տեղեկությանը, թե  Ռուսաստանի հավաքականին արգելվելու է մասնակցել Կատարում 2022 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությանը:

«Մենք ոչինչ չունենք ավելացնելու մեր դեկտեմբերին արված  հայտարարությանը, որում հայտարարել ենք, որ ՖԻՖԱ-ն կապի մեջ է WADA- ի հետ՝ ֆուտբոլի նկատմամբ պատժամիջոցների հարցով»,- հայտարարել են կազմակերպության մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ հաղորդել էր, որ  Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը բավարարել է Ռուսաստանի հավաքականին 2022 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցել թույլ չտալու որոշումը:

ՖԻՖԱ-ն չի հերքում Ռուսաստանի հավաքականին ԱԱ-2022-ին մասնակցությունից զրկելու մասին լուրերը