«Ման Սիթին» հետևում է «Բարսելոնայում» Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակին
06/02/2020 21:11

«Ման Սիթին» հետևում է «Բարսելոնայում» Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակին

«Մանչեսթեր Սիթին» հետևում է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտնում է ESPN-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Անգլիական ակումբը վստահ է, եթե 32-ամյա արգենտինացին որոշի լքել «Բարսելոնան», ապա նրա համար առաջնային տարբերակ կլինի «Մանչեսթեր Սիթին»:

Մեսսիի պայմանագրում կա մի կետ, որը նրան թույլ է տալիս մրցաշրջանի ավարտին անվճար լքել «Բարսելոնան», չնայած հայտնի չէ՝ արդյոք ֆուտբոլիստն իրավունք ունի միանալու «Սիթիի» նման ակումբի:

Բրիտանացիները քիչ հավանական են համարում այդ գործարքը կատարելու տարբերակը, բայց Սիթին հետաքրքրված կլինի Մեսսիին ձեռք բերելու հարցում, եթե վերջինս որոշի փոխել ակումբն այս ամառ կամ 2021 թվականին:

«Ման Սիթին» հետևում է «Բարսելոնայում» Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակին