Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը կայցելի Հայաստան
07/02/2020 15:10

Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը կայցելի Հայաստան

Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդն այցելելու է Հայաստան։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին տեղի կունենա Հայաստան-Հորդանան գործարար համաժողովը՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի այցի շրջանակում։

Համաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարարության միջև կստորագրվի համագործակցության հուշագիր։

Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը կայցելի Հայաստան