10/02/2020 14:17
Նախորդ նստաշրջանում ԱԺ-ն հեղինակել է օրենքների 30 տոկոսը. սա բացառիկ ցուցանիշ է. Լուսինե Վասիլյան
7-րդ գումարման ԱԺ 3-րդ նստաշրջանի ընթացքում նկատվել են որակական փոփոխություններ կառավարություն-ԱԺ հեղինակած օրենքների մասով, լրագրողների հետ հանդիպմանն՝ ամփոփելով 7-րդ գումարման ԱԺ 3-րդ նստաշրջանի աշխատանքներն, ասաց «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:
«Տասնամյա դիտարկումների ընթացքում արձանագրվել է առաջին բացառիկ ցուցանիշն՝ ի օգուտ խորհրդարանի՝ օրենքների 30 տոկոսը հեղինակել են պատգամավորները, 70-ը՝ կառավարությունը: Նման պատկեր չէր եղել», - ասաց Վասիլյանը:
Նա ընդգծեց՝ ընդունված 169 օրենքներից պատգամավորները հեղինակել են 53-ը, որոնցից 30-ը հեղինակել է «Իմ քայլը», 23-ը՝ ընդդիմադիր ֆրակցիաները: