ՖԻՖԱ-ն կստեղծի ֆուտբոլիստների ֆինանսական օգնության հիմնադրամ
11/02/2020 19:16

ՖԻՖԱ-ն կստեղծի ֆուտբոլիստների ֆինանսական օգնության հիմնադրամ

ՖԻՖԱ-ն և Պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFPro) հիմնել են ֆուտբոլիստների ֆինանսական աջակցության հիմնադրամ:

Համաձայն FIFA-ի պաշտոնական կայքի՝ այս հիմնադրամն օգնելու է այն խաղացողներին, ովքեր չեն կարող ստանալ իրենց վճարներն  ակումբներից:

Այն սկսելու է գործել 2020 թվականի հուլիսի 1-ից: ՖԻՖԱ-ն հիմնադրամին հատկացրել է 16 միլիոն դոլար։

ՖԻՖԱ-ն կստեղծի ֆուտբոլիստների ֆինանսական օգնության հիմնադրամ