ԱԺ-ն հաստատել է՝ Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունենում ՍԴ առանձին դատավորների հետ
11/02/2020 10:45

ԱԺ-ն հաստատել է՝ Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունենում ՍԴ առանձին դատավորների հետ

Ազգային ժողովի աշխատակազմը գրավոր հաստատել է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունենում Սահմանադրական դատարանի առանձին դատավորների հետ։

«Ազգային ժողովի աշխատակազմը գրավոր հաստատեց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այս օրերին պարբերաբար հանդիպումներ է ունենում ՍԴ առանձին դատավորների հետ, այդ թվում` դատավոր Ֆելիքս Թոխյանի հետ:
 
Փաստորեն ճիշտ էին մամուլի հրապարակումները...», - Facebook-յան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ կցելով ԱԺ գրավոր պատասխանը։
ԱԺ-ն հաստատել է՝ Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունենում ՍԴ առանձին դատավորների հետ