Հրայր Թովմասյանի սանիկն ազատ է արձակվել
11/02/2020 15:58

Հրայր Թովմասյանի սանիկն ազատ է արձակվել

Վերաքննիչ դատարանը ազատ է արձակել Նորայր Փանոսյանին, հայտնում է Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Նորայր Փանոսյնաը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է, ՀՀ արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետը։

Փանոսյանին, հիշեցնենք, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Նորայր Փանոսյանը 2011-14 թվականներին հանդիսացել է արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ։

Հրայր Թովմասյանի սանիկն ազատ է արձակվել