Վահագն Վերմիշյանի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի. 3-ը կալանավորվել են
14/02/2020 13:09

Վահագն Վերմիշյանի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի. 3-ը կալանավորվել են

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի։

«Դատարանի որոշման հիման վրա նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամանակով»,-Aysor.am-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Փետրվարի 10-ին Վահագն Վերմիշյանը կալանավորվեցձերբակալվել էր փետրվարի 5-ին։  Վերմիշյանը մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։ Ինքը՝ Վերմիշյանը, խոստովանել է, որ կաշառք է ստացել։

Վահագն Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվեց 2019 թվականի մարտի 21-ին։

«Որոշել եմ աշխատել իմ հայրենիքի համար», - նշանակման օրը Կառավարության նիստում ասել էր Վերմիշյանը։

Փետրվարի 6-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Վերմիշյանի դեպքին՝ ընդգծելով, թե «սա մի կողմից տխուր, վիրավորական, բայց մյուս կողմից ուրախ իրադարձություն է»։

Վահագն Վերմիշյանի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի. 3-ը կալանավորվել են