«Արսենալը» կարող է «Բայերից» գնել Տային
19/02/2020 14:52

«Արսենալը» կարող է «Բայերից» գնել Տային

«Բայերի» պաշտպան Ջոնաթան Տան կարող է դառնալ «Արսենալի» ֆուտբոլիստ, հայտնում է «Bild»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբը ցանկանում է ուժեղացնել պաշտպանական գիծը և հավատում, որ 24-ամյա գերմանացին ի վիճակի է այս հարցում օգնել թիմին: Հրապարակման համաձայն՝ Տայի պայմանագրում կա 40 միլիոն եվրոյով գնման իրավունքի կետ:

2019/20 մրցաշրջանում Տան «Բայերի» կազմում անցկացրել է 26 հանդիպում՝ բոլոր մրցաշարերում, պաշտպանի հաշվին 1 գոլային փոխանցում կա, 4 դեղին քարտ և 1 հեռացում: Transfermarkt.com պորտալը 24-ամյա գերմանացուն գնահատում է 37 միլիոն եվրո:

«Արսենալը» կարող է «Բայերից» գնել Տային