Գերմանիայում հանցագործը գնդակահարել է երկու բարերի այցելուներին և փախուստի դիմել
20/02/2020 12:49

Գերմանիայում հանցագործը գնդակահարել է երկու բարերի այցելուներին և փախուստի դիմել

Առնվազն 8 մարդ է զոհվել Գերմանիայի Հանաու քաղաքում անհայտ անձի կազմակերպած հրաձգության հետևանքով, հայտնում է Bild-ը:

Նաև հաղորդվում է հինգ տուժածի մասին, որոնք ծանր վիրավորումներ են ստացել: Նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝  հանցագործը կրակ է բացել նարգիլեի երկու բարերում, ինչից հետո նստել է ավտոմեքենա, գնացել քաղաքի հրապարակներից մեկը և այնտեղ շարունակել կրակել:

Քաղաքում հատուկ գործողության ռեժիմ է սահմանված: Քաղաքի երկնքում նկատվում է ոստիկանական ուղղաթիռ:

Ոստիկանությունից հայտնել են, որ մեկ մարդ ձերբակալվել է, այժմ ստուգվում է նրա մասնակցությունը հանցագործությանը: Կա հավանականություն, որ հանցագործները մի քանիսն են եղել:

Գերմանիայում հանցագործը գնդակահարել է երկու բարերի այցելուներին և փախուստի դիմել